• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ 15-րդ գումարման Ազգային Ժողովի երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողություն:

23 մայիսի, 2022
ՎՍՀ 15-րդ գումարման  Ազգային Ժողովի երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողություն:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մայիսի 23-ին կայացավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի 15-րդ գումարման երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՎՍՀ Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն:

Իր խոսքում Վուոնգ Դին Հուեն ամփոփեց Վիետնամի 15-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին և երկրորդ ու արտահերթ նստաշրջանների արդյունքներն, ինչպես նաև անդրադարձավ երրորդ նստաշրջանի ընթացքում նախատեսված ծրագրերին և անելիքներին։

ՎՍՀ Ազգային Ժողովի նախագահն ընդգծեց 2021 թվականի հունվարին կայացած Վիետնամի կոմունիստական կուսակցության 13-րդ Ազգային համաժողովի ընթացքում ընդունված որոշումների և ծրագրերի ամբողջական իրականացումը քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության ոլորտներում։

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ փոխվարչապետ Լե Վան Թանը: Իր ելույթում պարոն Թանը ներկայացրեց 2021 թվականին գրանցած Վիետնամի հիմնական սոցիալ-տնտեսական միջին ցուցանիշները՝ սպառողական գնային ցուցիչը, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, ապրանքաշրջանառության տվյալները և այլն։

Պարոն Թանը նաև ներկայացրեց 2022 թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցած տնտեսական ցուցանիշները։ Մասնավորապես սպառողական գնային ցուցիչն աճել է 2,1%-ով, պետական բյուջեի եկամուտները կազմել են 657,4 տրիլիոն դոնգ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 15,4%-ով: Արտահանումը գերազանցել է 122,4 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, որը 18,4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ներկրումները հատել են 119,8 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 15,7%-ով։ Տնտեսական աճն առաջին եռամսյակում կազմել է 5,03%:

ՎՍՀ փոխվարչապետն իր ելույթում նաև անդրադարձավ COVID-19 համավարակի կանխարգելման խնդրին, Ազգային Ժողովի կողմից 2021-2025 թթ. համար ընդունված հնգամյա պլանին, ինչպես նաև ներկայացրեց Վիետնամի համար մեծ նշանակություն ունեցող խոշոր և կարևոր նախագծերի աշխատանքների ընթացքին։

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման երրորդ նստաշրջանն իր աշխատանքներն կավարտի ս.թ. հունիսի 16-ին։

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր նիստին ներկա էին ՎՍՀ ներկա և նախկին նախագահները, վարչապետները, կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր նիստին, ներկա էին Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ։

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման երրորդ նստաշրջանի բացման հանդիսավոր նիստին ներկա էր ՎՍՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: